AM
28 February 2005 - 13:34 AMT

ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ «ՀԱԿԱԾԽԱԽՈՏԱՅԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ, ՈՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Փետրվարի 27-ին ուժի մեջ է մտել Ծխախոտի դեմ պայքարի շրջանակաձեւ կոնվենցիան: Այդ փաստաթուղթը նպատակադրում է կառավարությանը առողջությունը ծխելուց պաշտպանելուն` հարկային եւ գնային միջոցներ կիրառելու, գովազդի եւ հովանավորության խիստ կանոններ սահմանելու, ապօրինի առեւտուրը կասեցնելու միջոցով: Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կապակցությամբ նրա մասնակիցները պարտավոր են համապատասխան օրենքներ եւ կանոններ ընդունել: Մասնավորապես, ծխախոտի տուփերի վրա պետք է առկա լինեն պարզ երեւացող նշումներ ծխելու վնասակարության մասին: Այդ պահանջները կատարելու համար մասնակից երկրներին տրամադրվում է եռամյա ժամկետ: Հինգ տարի է տրամադրվում ծխախոտի գովազդի արգելքը իրականացնելու համար: Կոնվենցիայի մասնակից են հանդիսանում 57 երկրներ: Այսօրվա դրությամբ փաստաթուղթը վավերացրել են, մասնավորապես, Հնդկաստանը, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Եվրամիության 10 երկրներ: Միեւնույն ժամանակ, դա դեռեւս չեն արել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները եւ Չինաստանը: ԱՊՀ երկրներից «հակածխախոտային» կոնվենցիայի մասնակից առայժմ միայն Հայաստանը: