Գերմանիայի խորհրդարանական ընդդիմադիր Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը երկրի խորհրդարանին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ: Փաստաթղթում նշվում է հարյուր տարի առաջ հայերի դեմ կազմակերպված սպանդի ընթացքում Թուրքիայի դերակատարման քննարկման անհրաժեշտությունը: Բանաձեւի նախագծում ընդգծվում է, որ Թուրքիան այսօր ուրանում է այդ ոճրագործությունը, ուստի Գերմանիան պետք է ճնշում գործադրի Անկարայի վրա, որպեսզի վերջինս ընդունի, որ այդ տարիներին ցեղասպանություն է իրականացվել: Բանաձեւը պահանջում է նաեւ, որպեսզի ուսումնասիրություն կատարվի Թուրքիայի հայերի անցյալի եւ այսօրվա կացության վերաբերյալ: Ավելին, գերմանացի ընդդիմադիրները պահանջում են, որպեսզի Գերմանիան անի հնարավորը ցեղասպանության թեմայի շուրջ Թուրքիայում ազատորեն խոսելու համար նպաստավոր մթնոլորտ ձեւավորելու համար: