Մարտի 11-ին Մոսկվայում նախատեսված է ԱՊՀ տնտեսական խորհրդի 23-րդ նիստը` կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով: Ընդհանուր առմամբ օրակարգում ընդգրկված են տնտեսական ոլորտին առնչվող 10 արդիական հարցեր: Քննարկման առարկա, մասնավորապես, կդառնա Էներգաարդյունավետության եւ էներգամատակարարման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության սկզբունքների եւ հիմնական ուղղությունների մասին հարցը: Քննարկվող հարցերն այնուհետեւ կներկայացվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստում: