Թուրքիան սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի ընդդիմադիր կուսակցություններին Բունդեստագ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագիծ ներկայացնելու համար: Պաշտոնական Անկարան անընդունելի է համարել կուսակցությունների պահանջը` քննարկել Հայոց ցեղասպանության հարցը Գերմանիայի խորհրդարանում: Այդ որոշումը նպատակ ունի կանխել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Հիշեցնենք, որ Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական եւ Քրիստոնյա-սոցիալիստական միությունները դիմել են երկրի խորհրդարան կոչ անելով պահանջել Թուրքիայից, որ նա պատասխանատվություն ստանձնի 1915 թվականին հարյուր հազարավոր հայերի մահվան համար: