AM
13 Սեպտեմբեր 2012 - 09:14 AMT

Միրչա Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանին տպավորիչ կարիերա է սպասում

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղն այս խաղաշրջանում:

«Ֆուտբոլիստների հետ շփման մեջ ես նրանցից միշտ պատշաճ վարք եմ պահանջում՝ սպորտում, պրոֆեսիոնալ և քաղաքացիական մակարդակներում, սանիտարական կուլտուրայի և այլ հարցերում: Դա պետք է լինի պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի հիմքը: «Մխիթարյանն ունի բոլոր այդ հիմնական որակները և դա է պատճառներից մեկը, ինչու էի ես ցանկանում, որ նա «Շախտյոր» փոխադրվի:

Լուչեսկուն խոստովանել է, որ պետք է թույլ տար, որ հեռանա Ժադսոնը, որը թիմի ամենահարգված խաղացողն էր, ՈւԵՖԱ Գավաթի եզրափակչում գոլի հեղինակը, որին փոխարինեց Մխիթարյանը՝ նա արագացնում է խաղն ու բացում է ազատ գոտիներ:

Հենրիխը գոլային պահեր է ստեղծում մյուսների համար, սակայն ինքը ևս կարող է հանգուցալուծել իրավիճակը: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, դա է պատճառը, որ նա հաճախ դրսևորում է իրեն նաև հենակետային գոտում: Այս պահի դրությամբ Մխիթարյանը կարող է իրենց առանցքային խաղացողը դառնալ, թեև այլ կարևոր խաղացողներ ևս ունենք: Սակայն Մխիթարյանի առաջընթացը մեր հսկայական քայլն է առաջ: Կարծում եմ, նրան տպավորիչ կարիերա է սպասում»,-մեջբերում է Լուչեսկուին «հանքափորների» պաշտոնական կայքը: