AM
13 Սեպտեմբեր 2012 - 11:05 AMT

2014-ի ֆուտբոլի ԱԱ թալիսմանը դարձել է զրահամորթը

Բրազիլիայում կայանալիք < b>2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի զրահամորթը:

Նրա պատկերը հաստատել է ՖԻՖԱ-ն, հաղորդում է ԱԱ պաշտոնական կայքը: Թալիսմանի անունը կընտրվի ինտերնետ քվեարկության արդյունքում:

Որպես Մունդիալի թալիսման զրահամորթն ընտրելու նախաձեռնությամբ հանդես է եկել երկրի բնապահպանական կազմակերպություններից մեկը: Հարավային Ամերիկայում բնակվող զրահամորթները գտնվում են ոչնչացման եզրին:

Թալիսմանի պաշտոնական շնորհադեսը պետք է կայանա սեպտեմբերի 16-ին: