ԱՄՆ խոշորագույն հայկական կազմակերպությունները կոչ են արել երկրի նախագահ Ջորջ Բուշին ապրիլի 24-ի իր ամենամյա ելությում օգտագործել «Հայոց ցեղասպանություն» բառերը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Ուղերձում մասնավորապես նշվում է այն փաստը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանությունը եղել է 20 դարի առաջին ցեղասպանությունը»: «Հայոց Ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին, մենք կոչ ենք անում ձեզ, հետեւել Ռոնալդ Ռեյգանի եւ ԱՄՆ բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց օրինակին եւ հաստատել պատմական փաստերը, որոնք դուք արդեն մեկ անգամ ճիշտ որակել եք Հայոց Ցեղասպանություն», – նշվում է նամակում: