AM
3 March 2005 - 16:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑԸ

Վրաստանում եւ Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ժակ Վանտոմն Երեւանում ներկայացրել է մարտի 2-ին հրապարակված Հայաստանի մասին Եվրահանձնաժողովի զեկույցը: Նրա խոսքերով` Եվրահանձնաժողովը կոչ է արել Եվրամիությանը բանակցություններ սկսել Հայաստանի հետ` «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ԵՄ ծրագրի շրջանակներում անհատական ծրագրի մշակման ուղղությամբ աշխատանք սկսելու մասին: Ժակ Վանտոմը հաստատել է Հայաստանին 100 մլն եվրո հատկացնելու Եվրոպական Միության պատրաստակամությունը` Հայկական ատոմակայանի փակումից հետո էներգիայի այլընտրանքային աղբյուրների միջոցով հանրապետության էլեկտրաֆիկացիան ապահովելու համար: Ինչ վերաբերվում է հակամարտությունների կարգավորմանը, Ժակ Վանտոմն ասել է, որ ԵՄ հետագայում եւս անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբին: