AM
13 Սեպտեմբեր 2012 - 17:24 AMT

Kuoni ընկերությունը հաստատվել է որպես EURO-2016-ի պաշտոնական զբոսաշրջային գործակալություն

Kuoni ընկերությունը հաստատվել է որպես EURO-2016-ի պաշտոնական զբոսաշրջային գործակալություն:

Kuoni-ն փոխադրման ծառայություններ կմատուցի եզրափակչի մասնակից բոլոր թիմերին, մրցավարներին, կոմերցիոն գործընկերներին, հեռարձակող կազմակերպություններին, մամուլի ներկայացուցիչներին և այլն: Սա կլինի Եվրոպայի առաջին առաջնությունը, որին կմասնակցի միանգամից 24 հավաքական:

EURO-2016-ի շրջանակներում 10 ֆրանսիական քաղաքներում կկայանան 51 խաղեր: