Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շատ դժգոհ է 2011/2012 խաղաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին որոշող քվեարկությունից , հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Մոնակոյում կայացած մրցանակաբաշխության ընթացքում Ռոանլդուն չի էլ փորձել թաքցնել իր վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: ՆԱ ոչ ոքի հետ չի շփվել, իսկ արարողության ավարտից հետո, անմիջապես լքլել է դահլիճը:
Հարկ է նշել, որ Պորտուգալիայի հավաքականի խաղացողի վարքը դուր չի եկել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Ռոնալդուն այսքանով չի սահմանափակվել և ՈւԵՖԱ-ին հայտարարել է. « Եթե ինձ մրցանակ չտաք, ես այստեղ այլևս երբեք չեմ հայտնվի»:






