AM
14 Սեպտեմբեր 2012 - 07:05 AMT

Դել Պոտրո.Շատ եմ սիրում խաղալ Դևիսի գավաթում և կաշխատեմ Բուենոս Այրեսում ցուցադրել իմ լավագույն թենիսը

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն Չեխիայի դեմ Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ խաղի նախօրեին խոստովանել է, որ նրան նախկինի պես անհանգստացնում է վնասված դաստակը:

«Դեռևս ցավ եմ զգում, սակայն կաշխատեմ ուշադրություն չդարձնել դրան և Բուենոս Այրեսում ցուցադրել իմ լավագույն խաղը: Շատ եմ սիրում խաղալ Դևիսի գավաթում»,-ասել է Դել Պոտրոն:

Արգենտինայի և Չեխիայի միջև խաղը կկայանա սեպտեմբերի 14-16-ը Բուենոս Այրեսում:

Առաջին խաղում հանդես կգան Դել Պոտրոն և Ռադեկ Շտեպանեկը, որոնցից հետո կորտ դուրս կգան Մոնակոն և Տոմաշ Բերդիխը:

Շաբաթ օրը կայանալիք զուգախաղում հանդես կգան Կառլոս Բերլոկը և Էդուրադ Շվանկը կհանդիպեն Իվո Մինարին և Լուկաշ Ռոսոլին:

Եզրափակիչում Դել Պոտրոն կխաղա Բերդիխի, իսկ Մոնակոն` Շտեպանեկի հետ, հաղորդում է gotennis.ru-ն: