AM
14 Սեպտեմբեր 2012 - 07:08 AMT

Հունահռոմեական ըմբիշ Արմեն Վարդանյանը խորհրդատու կլինի Ուկրաինայի երիտասարդ մարզիկների համար

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրև Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Վարդանյանից (Ուկրաինա) վարպետության դասեր այժմ կարող են ստանալ բոլոր ցանկացողները:

Վարդանյանը փորձով կկիսվի յուրաքանչյուր շաբաթ օր` սպորտային վարպետության զապորոժյան բարձրագույն դպրոցումմ հաղորդում է analitika.at.ua-ն:

Ինչպես առաջին մարզման ընթացքում ընդգծել է մարզիկը, նա որոշել է նման մարզադպրոց ստեղծել, որպեսզի տարածի հունա-հռեմեական ըմբշամարտը և հնարավորինս շատ երեխաների գրավի դեպի քաղաքի մարզասրահներ: