AM
14 Սեպտեմբեր 2012 - 08:19 AMT

Ազիզ Յիլդիրիմ. Եվրալիգային մասնակցող բոլոր թուրքական ակումբները նվերներ են գնում մրցավարների համար

«Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմը հայտարարել է, որ բոլոր թուրքական ակումբները, որոնք մասնակցում են Եվրալիգային, կանոնավոր կերպով նվերներ են մատուցում մրցավարներին, որոնք սպասարկում են Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի խաղերը:

«Յուրաքանչյուր մրցավար, որը Թուրքիա է այցելում սպասարկելու համար Եվրալիգայի խաղերը, անմիջապես մեկնում է GrandBazaar, թանկարժեք հագուստ է գնում ու հուշանվերներ, իսկ մենք այդ ամենի համար վճարում ենք: Սա արդեն ավանդույթ է դարձել Եվրալիգայի մրցավարների համար: Ես վստահ եմ, որ բոլորը դա կժխտեն, սակայն ես հեշտությամբ կարող եմ հակառակն ապացուցել: Մրցավարները ժամանում են, մենք նրանց համար նվերներ ենք գնում, իսկ հետո տանուլ ենք տալիս խաղերը»,-մեջբերում է Յիլդիրիմին թուրքական մամուլը: