AM
14 Սեպտեմբեր 2012 - 09:28 AMT

Վիկ Դարչինյանը Լոս Անջելեսում պատրաստվում է Լուիս Օռլանդո Դել Վալեի դեմ NABF տիտղոսի համար մենամարտին

Վիկ Դարչինյանը Լոս Անջելեսում պատրաստվում է թեթևագույն քաշում Լուիս Օռլանդո Դել Վալեի դեմ NABF տիտղոսի համար մենամարտին: Մենամարտը կկայանա սեպտեմբերի 29-ին Կոնեկտիկուտում (ԱՄՆ):

Դարչինյանը մենամարտի համար մարզվել է Ավստրալիայում, իսկ մենամարտից առաջ Գլենդելում շարունակում է պատրաստվել UFC մարզիկներ Մաննի Համբուրյանի, Ջարեդ Փափազյանի և բռցքամարտիկներ Արտ Հովհաննիսյանի և Ազատ Հովհաննիսյանի հետ:

Դարչինյանը սփարինգ է անցկացրել Արտ Հովհաննիսյանի հետ, որի ժամանակ բռնցամարտիկները ցույց են տվել իրենց պատրաստվածությունը, հաղորդում է hyefighters.com-ը: