AM
5 March 2005 - 14:00 AMT

ՏԵԽԱՍԻ ԳԱԼՎԵՍԹՈՆ ՔԱՂԱՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԳԻՐ

Գալվեսթոն քաղաքի (Տեխաս նահանգ) իշխանություններն ընդունել են Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին նվիրված հուշագիր: «Գալվեսթոնի եւ Տեխաս նահանգի հայ համայնքը խոր երախտագիտություն է հայտնում քաղաքապետ Լիդե-Անն Թոմասին հուշագիրն ընդունելուն եւ Գոլվեսթոն ու Արմավիր քաղաքների միջեւ համագործակցության ծրագրին աջակցություն ցուցաբերելու առնչությամբ»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի ներկայացուցիչ Վաչե Հովսեփյանը: Նրա խոսքերով` այդ քայլը նշանավորում է Տեխասում Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների անցկացման սկիզբը: «Մենք հասկանում ենք, թե ինչ քաղաքական կշիռ ունի Տեխասի նահանգը դաշնային մակարդակով եւ հույս ունենք այդ իրադաձության հիման վրա ծավալել Տեխասի հայամետ գործունեություն»,- նշել է նա: