ԵԱՀԿ-ն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին վերացնել իր պաշտոնական փատաթղթերից հայոց ցեղասպանության պնդման անօրինական լինելու եւ Կիպրոսից զորքերը հանելու կոչերի անօրինական լինելու մասին հիշեցումները, տեղեկացնում է «Turkish Daily News» թուրքական թերթը: Նմանօրինակ հիշեցումներ կան նաեւ Թուրքիայի քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածին առնչվող մեկնաբանությունում, որը կարգավորում է «ազգային շահերի դեմ ուղղված հանցագործությունները»: Զանգվածային լրատվական միջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարշաթին հայտարարել է, որ չնայած իր կազմակերպությունն ընդհանուր առմամբ ողջունում է թուրքական քրեական օրենսգրքի բարեփոխումները, սակայն միեւնույն ժամանակ դժգոհություն է հայտնում դրա որոշ դրույթների առնչությամբ: Հարշաթին կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հանել օրենսգրքից երկու հոդված, որոնք խանգարում են Թուրքիայում մամուլի ազատության հետագա ընդլայնմանը: