Այս հանգստյան օրերին կայացել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրը: «Կուբանի» կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: «Կուբան»-«Սպարտակ» հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Ոչ ոքիից հետո «Կուբանը» 13 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:
Մոսկվայի «Դինամոն», որի դարպասը պաշտպանում է Ռոման Բերեզովսկին, 0:1 հաշվով զիջել է «Ռոստովին»: «Դինամոն» ունի 3 միավոր և զբաղեցնում է վերջին` 16-րդ տեղը:
Սեփական հարկի տակ հաղթանակ է տարել «Անժին», որը պարտության է մատնել «Կրասնոդարին», որտեղ հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը: «Կրասնոդարը» պարտվել է 2:5 հաշվով: Կրասնոդարի թիմը 8 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը:






