Արգենտինայի թենիսի հավաքականը Դևիսի գավաթի կիսաեզրափակչում Բուենոս Այրեսում 2:3 հաշվով զիջել է Չեխիային: Երկրորդ կիսաեզրափակչում Իսպանիան վստահ հաղթանակ է տարել ԱՄՆ նկատմամբ 3:1 հաշվով: Իսպանիային միավորներ են բերել Դավիթ Ֆերերը և Նիկոլաս Ալմարգոն, իսկ զուգախաղում հաղթանակ են տարել Մարսել Գրանոլյերսը և Մարկ Լոպեսը: ԱՄՆ-ի կազմում միակ միավորը վաստակել է Սեմ Կուերեյը:
Դևիսի գավաթի եզրափակչում հանդես կգան Իսպանիայի և Չեխիայի հավաքականները:






