Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ), Բաքու-Նովոռոսիյսկի եւ Բաքու-Սուպսա խողովակատարները գտնվում են Հայաստանի կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքի տակ, եւ Ադրբեջանի կառավարությանը անհրաժեշտ է ուժեղացնել ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված միջոցները»,-հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Արտակարգ իրավիճակների պետհանձնաժողովի նախագահ Աբիդ Շարիֆովը քաղաքացիական պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակների կառավարման թեմայով սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ա.Շարիֆովի խոսքերով, դժվար է պատկերացնել, թե ինչ խնդիրների կբախվի կառավարությունը նման գործողությունների դեպքում, քանի որ չունի բավարար նյութատեխնիկական բազա եւ նախապատրաստված մարդկային ռեսուրսներ հետեւանքները չեզոքացնելու համար: