«Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Ռոստովից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո նշել է, որ նա շանս չուներ փրկել թիմին:
«Ռոստովը» զգալիորեն հաջող է գործել մենամարտերում: Մենք լավ թիմ ունենք, բայց պետք է ավելի շատ ջանքեր գործադրել դաշտում, ավելի հաճախ հաղթել պայքարում: Տպավորություն կա, որ մեզ չի բավականացնում ինքնանվիրումը»,- ասել է Բերեզովսկին:
«Դինամոն» մրցաշարային աղյուսակում 3 միավորով զբաղեցնում է վերջին տեղը:






