AM
17 Սեպտեմբեր 2012 - 10:58 AMT

Լիոնել Մեսսին սահմանել է ռմբարկուների հերթական ռեկորդը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Հետաֆեի» հետ խաղում (4:1), սահմանել է ռմբարկուների հերթական ռեկորդը, հաղորդում է AS-ը:

Այս տարի արգենտինացին խփել է 61 գոլ, 52-ը ակումբի համար, 9-ը` Արգենտինայի հավաքականի: Օրացույցային տարվա համար գոլերի քանակով նախկին նվաճումը նույնպես պատկանել է Մեսսիին և կազմել է 60 գնդակ: