Սեպտեմբերի 17-ին հրապարակվել է Դևիսի գավաթի վարկանիշը: Արգենտինայի թենիսի հավաքականը 21852,19 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Արգենտինայի հավաքականը սեպտեմբերի 14-16-ը Դևիսի գավաթի կիսաեզրափակչում 2:3 հաշվով զիջել է Չեխիային, որը վարկանիշում բարձրացել է 2-րդ հորիզոնական:
Վարկանիշային ցուցակը գլխավորում է գավաթի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը` 40653,13 միավորով, որը կիսաեզրափակչի հանդիպումում ուժեղ է գտնվել ԱՄՆ-ից:
Դևիսի գավաթի եզրափակչում կհանդիպեն Իսպանիայի և Չեխիայի հավաքականները:






