Ռուսաստանում կայանալիք 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզադաշտերի մեծ մասը շահագործման կհանձնվի երկու տարում: Այդ մասին հայտարարել է «Ռոսիա-2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Կազմկոմիտեն ու մարզադաշտերի շինարարության մոնիտորինգի կազմակերպությունը առաջին հաշվետու սեմինարն են անցկացրել Մոսկվայում:
«Մեզ համար կարևոր էր այս սեմինարն այժմ անցկացնել, չսպասելով ԱԱ կազմակերպիչ քաղաքների վերջնական ցուցակի վերաբերյալ որոշման, որպեսզի նախագծողներն ու շինարարները կարողանան հաշվի առնել բոլոր խորհուրդներն ու պահանջները, կապված մրցաշարի հետ»,-հայտարարել է Սորոկինը: ԱԱ-2018 ընդունող քաղաքները հայտնի կդառնան սեպտեմբերի 29-ին:






