Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ հաջորդ տարի կարող է կազմակերպվել ուկրաինական և ռուսական լավագույն 4 ակումբների միջև Միավորված գավաթի դեբյուտային խաղ:
«Մեզ այդ առաջնությունն անհրաժեշտ է զուտ սպորտային խնդիրներ լուծելու համար: Պետք է ավելի հաճախ ուժեղ մրցակիցների հետ բարդ խաղեր կազմակերպել: Պետք է բարձրացնել մեր խաղային ակտիվության մակարդակը: Չորս ուկրաինական ակումբներ` «Շախտյորը», «Դինամոն», «Դնեպրը» և «Մետալիստը», ինչպես նաև ռուսական «Զենիթը», ԲԿՄԱ-ն, «Սպարտակը», «Ռուբինը» և «Լոկոմոտիվը» նշանակել են իրենց ներկայացուցիչներին»,-Պալկինի խոսքը հաղորդում է newsru.com-ը:
Պալկինի խոսքով, ծրագրվում է մրցաշարն անցկացնել մի քանի փուլերով` հավաքականների խաղերի համար ընդմիջումներով, իսկ եզրափակիրչ մասը ծրագրվում է անցկացնել մարտին` եվրագավաթների մեկնարկից առաջ:






