Սեպտեմբերի 20-ին Աշխաբադում մեկնարկում է Թուրքմենստանի նախագահի գավաթի բաց միջազգային մրցաշարը, որը կտևի մինչև սեպտեմբերի 29-ը: Վերջինիս կմասնակցեն 9 երիտասարդական հավաքականներ` Թուրքմենստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Բելառուսի: Խաղերը տեղի կունենան «Աշխաբադ» և «Կոպետդագ» մարզադաշտերում:
Հայաստանի հավաքականը А խմբում կխաղա Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի դեմ: Թուրքմենստանի նախագահի Գավաթի մրցանակային ֆոնդը կկազմի 35 հազար դոլար: Հաղթողը կստանա 20 հազար դոլար, ինչպես նաև նախագահի Գավաթը, երկրորդ տեղը զբաղեցրած թիմը` 10 հազար, երրորդ տեղը զբաղեցրածը` 5 հազար դոլար:






