Լոս Անջելեսում Uniоn Boxing Management-ը պայմանագիր է կնքել երկու երիտասարդ ու խոստումնալից ռուսաստանցի բռնցքամարտիկների՝ երկրորդ կիսաթեթև քաշային Վահե Սարուխանյանի հետ և կիսաթեթև քաշի կարգում Վլադիմիր Գավրիլովի հետ:
«Ես շատ ուրախ եմ, որ պայմանագրեր եմ կնքել Վլադիմիրի և Վահեի հետ»,-մեկնաբանել է Uniоn Boxing Management-ի ներկայացուցիչ Ալեքս Վայսֆելդը:-Երկուսն էլ ունեն փայլուն սիրողական կարիերա, իսկ մասնագիտական կարիերան խոստումնալից է թվում: Շադիդը հսկայական աշխատանք է կատարել՝ մարզելով նրանց»:
Սիրողական կարիերայում Վահե Սարուխանյանը հաղթել է ավելի քան 200 մարտերում և նվաճել է բրոնզե մեդալ 2007թ. Բռնցքամարտի աշխարհի գավաթում Գվադալահարայում:






