2011/2012 խաղաշրջանի ԱՄՆ լավագույն մարզիկներ են ճանաչվել լողորդ Մայքլ Ֆելպսը և ատլետ Էլլիսոն Ֆելիքսը: Նրանց անունները նշել է ԱՄՆ ՄՕԿ-ը: Ազգային լավագույն թիմ է ճանաչվել ակադեմիական թիավարության կանանց ութնյակը:
Մայքլ Ֆելպսը Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է 4 ոսկե մեդալ: Մինչ այդ նա 14 անգամ հաղթել է Աթենքի և Պեկինի խաղերում: Ֆելպսն արդեն երրորդ անգամ է ճանաչվել ամերիկյան լավագույն մարզիկ:
Սա Ֆելպսի վերջին նվաճումն է, ով Լոնդոնի Օլիմպիադայից հետո ավարտել է իր մարզական կարիերան:
Էլլիսոն Ֆելիքսը Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է 3 ոսկե մեդալ:
Կանանց ութնյակը Լոնդոնում թիավարություն մարզաձևում նվաճել է ամերիկյան միակ ոսկին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






