AM
10 March 2005 - 05:06 AMT

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ»,- ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

«Ղարաբաղյան հակամարտության հարցում Սաուդյան Արաբիայի դիքորոշումը կարող Է օրինակ ծառայել մյուս երկրների համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ալիեւը երախտագիտություն Է հայտնել ՍԱ-ի կառավարությանը «Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու եւ հակամարտությունը միայն տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելուն աջակցելու համար»: Նա բարձր Է գնահատել այն փաստը, որ Սաուդյան Արաբիան մտադիր չԷ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել մինչեւ հակամարտության կարգավորումը: «Իսկական բարեկամը պետք Է այդպես վարվի: Միջազգային հանրության ուշադրությունը հայ-ադրբեջանական հակամարտությանը եւ պաշտոնական Երեւանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող են լուրջ ազդեցություն ունենալ հիմնախնդրի արագ լուծման վրա»,- հայտարարել Է Ալիեւը: