Հայտնի է դարձել, որ Բրազիլիայում Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունը համաշխարհային մեծության աստղերի հետ միասին կբացեն Music of Silence Band-ի խուլ ու համր երաժիշտները: Այս խմբի մասնակիցները կոտրում են բոլոր կարծրատիպերը, քանի որ նրանց մեծ մասը ամբողջությամբ զրկված է լսողությունից:
Նման կոլեկտիվի ստեղծման գաղափարը պատկանում է Ֆաբիո Բոնվենուտոյին, երբ նա 2005թ. աշխատանքի տեղավորվեց Սան Պաուլուի խուլերի և համրերի Madre Lucie Bray Municipal School for the Deaf դպրոցում, հայտնում է supercoolpics.com-ը:






