AM
19 Սեպտեմբեր 2012 - 11:43 AMT

Հայաստանի ձյուդոյի հավաքականը կմասնակցի երիտասարդների ԵԱ-ը

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը խորվաթական Պորեչ քաղաք կմեկնի այսօր գիշերը: Տիգրան Բաբայանի սաները ելույթ կունենան Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-23:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, առաջնությանը կմասնակցեն ութ մարզիկներ:

Եվրոպայի առաջնությունում կմասնակցեն Երջանիկ Կարապետյանը, Գարիկ Հարությունյանը, Արսեն Թովմասյանը, Արսեն Ղազարյանը, Գևորգ Թորոսյանը, Դավիթ Ղազարյանը, Մհեր Թավաքալյանը և Արտավազդ Հովսեփյանը: