AM
11 March 2005 - 04:03 AMT

ԱՄՆ ՀՈՒՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

«L100»-ը, ԱՄՆ հունական ազդեցիկ կազմակերպություններից մեկը, որը մեծ ֆինանսական ռեսուրսներ ունի, պատրաստվում է Լեռնային Ղարաբաղին հատկացնել 5 մլն դոլար: Օրերս կայացած «L 100»-ի հերթական նիստերից մեկի ժամանակ, քննարկվող հարցերից մեկն է եղել օգնության ցուացբերումը Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաներին: «Լ100»-ի վարչության անդամներ Դինա Թեոդոսակիսը, Ջերրի Դիմիտրիուն եւ Ջորջ Շիրան հավանություն են տվել առաջարկին, որը ձեւակերպվել է որպես «ցանկացած աջակցություն Լեռնային Ղարաբաղի հայերին»: Անձինք, որոնք կարեւոր դերակատարություն ունեն «Լ100»-ի բյուջեի ձեւավորման հարցում, նույնպես հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու առաջրկին: Ավելի ուշ որոշում է կայացվել Բոստոնի համալսարանի Կրոնի, մշակույթի եւ համաշխարհային հետազոտությունների ինստիտուտում կազմակերպել միջազգային խորհրդաժողով «Լեռնային Ղարաբաղ.հայերի ազգային-ազատագրական շարժումը» թեմայով: Նշենք, որ ընթացիկ տարվա վերջում Լեռնային Ղարբաղի իշխանությունները մտադիր են սկսել մայրաքաղաքը Ստեփանակերտից Շուշի տեղափոխելու միջոցառումները: