«Դեվիդ Աթկինսոնի պատրատած զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի վերաբերյալ շատ կարեւոր փաստաթուղթ է: Այն հարկավոր է լրջորեն ուսումնասիրել»: Ստեփանակերտում նման հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանիայի «International Alert» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Դենի Սմիթը: Նրա խոսքերով, տվյալ փաստաթղթում արտացոլվել են մատնանշված հակամարտության կարգավորման համար կարեւոր բազմաթիվ իրավական սկզբունքներ: «Զեկույցը պարզություն է մտցնում շատ հարցերի դեպքում, մնացածը` քաղաքական գործիչների գործն է, թե ինչպես կօգտագործվի տվյալ զեկույցը բանակցային գործընթացում, արդեն նրանցից է կախված»,-նշել է նա: