AM
20 Սեպտեմբեր 2012 - 09:24 AMT

Պատանի հայ ձյուդոիստները հանդես կգան համառուսաստանյան մրցաշարում

Սեպտեմբերի 21-ին Անապայում կսկսվի պատանիների և աղջիկների շարքում ձյուդոյի համառուսական բաց մրցաշարը:

Մեդալների համար կպայքարեն ավելի քան 300 հոգի: Կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ադրբեջանից, Աբխազիայից, ինչպես նաև ռուսական շրջաններից` Ադիգեայի, Մոսկվայից, Վոլգոգրադի, Լիպեցկի և Ռոստովի շրջաններից, հաղորդում է livekuban.ru-ն:

Կուբանը մրցաշարում կներկայացնեն ձյուդոիստներ Կրասնոդարից, Արմավիրից, Կուրգանինսկից և այլն: Մրցումները կկայանան 1997-2000թթ. ծնված մարզիկների շարքում: