AM
11 March 2005 - 05:48 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՋԻՀԱԴԻ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահ Հաջիգա Նուրիեւը, «Ադրբեջանը պետք է Հայաստանի դեմ ջիհադ հայտարարի եւ սրբազան պատերազմ սկսի Հայաստանի դեմ իր տարածքները ազատելու համար»: «Միայն այն, որ Ղարաբաղի մահմեդական հողերի 20 տոկոսը գտնվում է անհավատների ձեռքին, պետք է ստիպի մեզ ելնել ջիհադի»,-նշել է նա: Կուսակցության նախագահը, անդրադառնալով խաղաղ բանակցությունների հարցին, նշել է, որ այդ բանակցությունները լուրջ արդյունք չեն տա: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում չարժե օգնություն ակնկալել միջազգային կազմակերպություններից եւ մեծ պետություններից, քանի որ նրանք շահագրգռված չեն խնդրի արդար լուծման մեջ: «Միայն մենք կարող ենք լվանալ մեր վրայից այդ խայտառակությունը: Ժամանակն է ելնելու սրբազան պատերազմի»,- ավարտել է Հ.Նուրիեւը: