Սլովակիայի Կոշիցե քաղաքում շարունակվում է աշխարհի ծանրամարտի առաջնությունը երիտասարդների շրջանում: Մինչև 69կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մրցանակակիր Վարդան Միլիտոսյանը:
«Պոկում» վարժությունում Միլիտոսյանը բարձրացրեց 130 կգ, իսկ «հրում» վարժությունում՝ 161 կգ: Երկամարտում հայ ծանրորդը ցույց տվեց 291 կգ ցուցանիշ և գրավեց 5-րդ տեղը:
Այդ քաշային կարգում հաղթող դարձավ Ջավադ Մուհամմեդ Կարրանը Իրաքից: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին առաջնությունում հանդես կգան Դավիթ Թաթոյանը և Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշային կարգում:






