Սեպտեմբերի 20-ին Խորվաթիայի Պորեչ քաղաքում մեկնարկել է Մ-20 տարեկան երիտասարդ ձյուդոիստների Եվրոպայի առաջնությունը:
Սեպտեմբերի 21-ին տատամի դուրս կգան 2011թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Գարիկ Հարությունյանը (55կգ), 60կգ քաշային կարգում հանդես կգան Արսեն Թովմասյանը և Արսեն Ղազարյանը, 66կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Դավիթ Ղազարյանը և Գևորգ Թորոսյանը, իսկ աղջիկների պայքարում հանդես կգա Երջանիկ Կարապետյանը (48կգ):
Սեպտեմբերի 22-ին հանդես կգան Արտավազդ Հովսեփյանը (73կգ) և Մհեր Թավաքալյանը(81կգ): Թիմը մեկնել է երիտասարդական հավաքականի մարզիչներ Տիգրան Բաբայանի և Նաիրի Մաթևոսյանի ղեկավարությամբ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Հավելենք, որ Բաբայանը և Մաթևոսյանը այս առաջնությունից հետո կգլխավորեն մեծահասակների հավաքականը:






