Ֆուտբոլի ԱԱ-2018 քաղաքների հրապարակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:
Արարողությունը կբացեն ՖԻՖԱ նախագահ Յոզեֆ Բլատտերը և «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի նախագահ, ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Արարողությանը կմասնակցեն նաև ՖԻՖԱ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն, կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը, ռուսաստանցի մարզիկներ, ֆուտբոլի աստղեր ու արվեստի գործիչեր:
ԱԱ-2018 քաղաքների հրապարակումը Ռուսաստանում մրցաշարին մեծ թափով նախապատրաստվելում մեկնարկ կհանդիսանա: Առաջնության անցկացման հավակնորդների թվում 13 քաղաք կա՝ Մոսկվան, Սանքտ Պետերբուրգը, Կալինինգրադը, Յարոսլավլը, Նիժնի Նովգորոդը, Կազանը, Սամարան, Սարանսկը, Վոլգոգրադը, Դոնի Ռոստովը, Սոչին, Կրասնոդարն ու Եկատերինբուրգը, հայտնում է rsport.ru-ն:






