Կրասնոդարի «Կուբանի» նախկին մարզիչ Պողոս Գալստյանը համալրել է «Խիմկի» ակումբի մարզչական շտաբը, հայտնում է մերձմոսկովյան թիմի պաշտոնական կայքը:
Գալստյանն աշխատել է «Կուբանի» համար 2008 թվականից, զբաղեցնելով մարզչի պաշտոնը: 51-ամյա մասնագետի աշխատանքի վերջին վայրը «Նիկան» էր, որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Գալստյայն աշխատել է նաև Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիի» ակումբի մարզչական կազմում:
11 խաղից հետո «Խիմկին» վեց միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:






