AM
22 Սեպտեմբեր 2012 - 07:20 AMT

Բրազիլացի Արի Գրասան ընտրվել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ

Բրազիլացի Արի Գրասան ընտրվել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ: Նման որոշում է կայացվել կազմակերպության կոնգրեսում, որն անցել է Անահայմում՝ ԱՄՆ:

Գրասան հավաքել է 103 ձայն՝ առաջ անցնելով ԱՄՆ վոլեյբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Դուգ Բիլից և Ավստրալիայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Քրիս Շախտից: Նրա լիազորությունների ժամկետը 4 տարի է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այդ պաշտոնում Գրասան կփոխարինի չինացի Ցզիչուն Վեյին, որն աշխատում էր 2008 թվականից ու այժմ ֆեդերացիայի պատվավոր նախագահը կլինի: