«Ջորջ Բուշի վարչակազմը հավանություն չի տա Հայոց ցեղասպանության գծով բանաձեւին, որի նախագիծը հաջորդ ամիս կարող է դրվել ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը»,-հայտարարել է կոնգրեսական Թոմ Լանտոսի օգնական Ալան Մակովսկին: Նրա խոսքերով, Թուրքիան եւ ԱՄՆ-ն միշտ կզգան իրար կարիքը: «Թուրքիան կարող է հպարտանալ իր պատմությամբ: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կհրաժարվի հավանություն տալ ցանկացած բանաձեւի, որտեղ Թուրքիան կհամեմատվի հիտլերյան Գերմանիայի հետ»,-ընդգծել է Ա.Մակովսկին: