AM
22 Սեպտեմբեր 2012 - 14:23 AMT

Անդրանիկ Կարապետյանը 2 համաշխարհային ռեկորդներով դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (77 ք/կ) դարձել է պատանիների շարքում Եվրոպայի չեմպիոն, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Կոնստանցեում (Ռումինիա) ընթացող առաջնությունում Կարապետյանը սահմանել է երկու համաշխարհային ռեկորդ իր տարիքային խմբում` ընդհանուր հաշվարկում հաղթանակի բացի նվաճելով երկու փոքր ոսկե մեդալներ հրում և պոկում վարժությունում:

Ռուս Արտյոմ Լեֆլերը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Ղազախստանը ներկայացնող Գալիմբեկ Ժուբատկանովը` բրոնզե մեդալ: