Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական հաղորդագրությունը իբր նախորդ գիշեր տեղի ունեցած փոխհրաձգության մասին շփման գծի Աղդամի ուղղությամբ, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Մեկնաբանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության այսօր տարածած հաղորդագրությունը փոխհրաձգության մասին` ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը անվանել է այն ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական սադրանք: