AM
24 Սեպտեմբեր 2012 - 08:45 AMT

Վարշավայում կհավաքվեն ՈւԵՖԱ-ի 53 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչներ

ՈւԵՖԱ-ի մեջ մտնող 53 ազգային ասոցիացիաների գլխավոր մարզիչները և տեխնիկական տնօրեններն այս շաբաթ կհավաքվեն Վարշավայում Եվրո-2012-ը հիշելու համար: Մասնագետները կքննարկեն եվրոպական ֆուտբոլի ապագան Ուկրաինայում և Լեհաստանում կայացած առաջնության համատեքստում:

ՈւԵՖԱ-ի 10-րդ համաժողովը տեղի կունենա երկուշաբթիից չորեքշաբթի օրերին: Այս անգամ միջոցառումը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերին աշխարհի առաջնության կամ Եվրոյի եզրափակիչ փուլի ավարտից հետո, կկայանա Լեհաստանում: Համաժողովին կմասնակցեն նաև ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային հանձնաժողովի և ՈւԵՖԱ-ի զարգացման և տեխնիկական օգնության հանձնաժողովի անդամները:

Համաժողովի շրջանակներում հարցազրույց կլինի Վինսենտ դել Բոսկեի հետ, ով Իսպանիայի հավաքականը EURO-2012-ում բերել է հաղթանակի: Կիսաեզրափակիչ դուրս եկած երեք այլ թիմերի մարզիչները՝ Չեզարե Պրանդելին (Իտալիա), Իոահիմ Լյովը (Գերմանիա) և Պաուլու Բենտուն (Պորտուգալիա), նույնպես կկիսվեն իրենց տպավորություններով:

ՈՒԵՖԱ-ի մրցավարության հարցերով ավագ սպա Պիերլուիջի Կոլինան կքննարկի մրցաշարը մրցավարության տեսանկյունից:

Բաց բանավեճում իրենց կարծիքներով կկիսվեն փորձագետներ, ովքեր ուշադիր հետևել են EURO-2012 բոլոր խաղերին և շուտով կհրապարակեն մանրամասն տեխնիկական հաշվետվություն ԵԱ վերաբերյալ: