AM
15 March 2005 - 03:32 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ ԳԵՐՄԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը չի մեկնաբանել հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների զարգացման վրա գերմանա-թուրքական փոխհարաբերությունների ազդեցությանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նա նաեւ ձեռնպահ է մնացել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշման մեկնաբանությունից` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության, ինչպես նաեւ Բուդեսթագի կողմից համապատասխան բանաձեւի ընդունման հեռանկարների համատեքստում` ելնելով Գերմանիայի Ժողովրդավարական եւ Քրիստոնեա-սոցիալիստական միությունների դիրքորոշումից: Հիշեցնենք, որ վերջիններս «Թուրքիայի եվ Հայաստանի միջեւ հաշտեցմանն աջակցելու, ինչպես նաեւ այդ ողբերգական իրադարձություններին գեմանական ռեյխի մասնակցության պարզաբանման նպատակով» Բունդեսթագում հանդես են եկել առաջարկությամբ` «հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: