AM
15 March 2005 - 04:13 AMT

ԱՊՐԻԼԻ 1-10-Ը ՎՈՐՈՆԵԺՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐ

Ապրիլի 1-10-ը Վորոնեժում Վորոնեժի հոգեւոր միաբանության կենտրոնի հովանու ներքո նախատեսվում է անցկացնել Հայաստանի օրերին նվիրված միջոցառումներ: Միջոցառումները կընթանա «ԱՊՀ Ժողովուրդների մշակութային ժառանգությունը» նախագծի շրջանակներում, որը մեկնարկել է Վորոնեժում այս տարվա մարտին: Տասն օրվա ընթացքում վորոնեժցիները կարող են ծանոթանալ Հայաստանի մշակույթին, խոհանոցին, ավանդույթներին: Հավաքվածների համար կանցկացվեն հայ ժողովրդի պատմությանը նվիրված դասախոսություններ, ժողովրդական համերգներ: Օրերի շրջանակներում կաշխատի ցուցահանդես, որի ժամանակ Վորոնեժի մարզի հայ համայնքի ներկայացուցիչները կներկայացնեն գործած գորգեր, ազգային ճաշատեսակներ: Կցուցադրվեն նաեւ հին եւ ժամանակակից Հայաստանի քարտեզներ եւ սխեմաներ, պատմական հուշարձանների լուսանկարներ, Հայաստանի հայտնի նկարիչների վերարտադրանկարները: