Սոչիում 2014-ի խաղերի օլիմպիական մարզաձևերը ստացել են իրենց վիզուալ պատկերները: «Սոչի 2014» կազմկոմիտեն մշակել և ներկայացրել է պիկտոգրամների հավաքածու՝ 22 մարզաձևերի և դիսցիպլինների ոճային պատկերներ՝ օլիմպիական ծրագիրը վիզուալ ներկայացնելու համար:
Դրանք օգտագործվելու են օլիմպիական օբյեկտներում նավիգացիայի համար, հայտնվելու են տոմսերում, մրցումների ցուցակում և «Սոչի 2014» արտոնագրված արտադրանքում: «Սոչի 2014»-ի պիկտոգրամները կատարված են 2014-ի խաղերի միասնական տեսքով և հիմնված են վիզուալ օլիմպիական նշանների միջազգային չափանիշների վրա:
Պիկտոգրամներն իդեալական կերպով ներառվում են Սոչիի խաղերի վիզուալ կերպարի միասնական հայեցակարգի մեջ՝ լաթակտոր ծածկոցի:






