«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական չափանիշ չի դառնա Թուրքիայի համար»,- հայտարարել է Թուրքիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Հանսորգ Կրետշմերը: Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջները, որոնք գտնվում են Ֆրանսիայի օրակարգում, հարց են բարձրացրել այն մասին, թե ինչպես այդ պահանջները կանդրադառնան Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ծրագրերի վրա: Հ. Կրետշմերը նշել է, որ Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների սկսմանն աջակցելու վերաբերյալ 2004 թ. դեկտեմբերի 17-ին ընդունված որոշումը վկայում է այն մասին, որ պաշտոնական Անկարան «նշանակալից չափով կատարել է քաղաքական չափանիշները»: