AM
16 March 2005 - 04:16 AMT

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵԱՀԿ ԱՐՏԱՀԵՐԹ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում տեղի կունենա ԵԱՀԿ արտահերթ դիտարկում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքերով, դիտարկումը կանցկացվի հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ: Նա նաեւ նշել է, որ այսօր Վիեննայում կկայանա «Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում բնակեցման գծով» ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի քննարկումը: Քննարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ինքը Անջեյ Կասպրշիկը: