Տրոյա քաղաքում ստեղծվելու է Հայկական ժառանգության պուրակ է, որտեղ տեղադրվելու է 1915-1923թթ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան: Ինչպես գրում է The Troy Record-ը, այս որոշումը հաստատել է քաղաքապետ Լու Ռոսամիլիան: Նախորդ շաբաթվա վերջին քաղաքապետի հետ հանդիպել է հուշարձանի կառուցման կոմիտեի համանախագահ Ռալֆ Ենոքյանը: Պուրակը կստեղծվի Վիետնամի պատերազմում զոհվածների հուշահամալիրից հյուսիս ընկած տարածքում: Տրոյայի նախկին քաղաքապետ Գարրի Թութունջյանի խոսքով, բազմաթիվ տարիների ջանքեր են պահանջվել` այս նախագիծը կյանքի կոչելու համար:
Կոմիտեն արդեն հավաքել է 15 000 դոլար, սակայն նա հույս ունի, որ հուշարձանի տեղադրումն ու պուրակի ստեղծումը կարող է ներառվել 1,75 մլն արժողությամբ պետական դրամանաշնորհում: