Թուրքական «Փլեյֆ Թի Վի» հեռուստաընկերությունը 5 ժամ եթերաժամ է տրամադրել Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Քննարկմանը հրավիրվել են թուրքեր եւ հայեր: Քննարկումների նպատակն է` Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը թուրքերի կողմից: Կոնստանդինոպոլսի Հայոց պատրիարքարանը մերժել է հրավերը: Հեռուստահաղորդմանը մասնակցել է Հայ բողոքական եկեղեցու հոգեւոր հովիվ Գրիգոր Աղաբալօղլուն: Թուրքական «Մարմարա» թերթի տեղեկատվության համաձայն, «նրա խոսքն այնքան համարձակ էր եւ այնպես էր փակուղի մտցրել թուրքերին», որ պատմաբան Մեհմետ Սարայը հարցրել է հեռուստահաղոդավարին. «Որտեղի՞ց եք գտել այս մարդուն»: